Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Իսրայելն ազատ կարձակի ձերբակալված պաղեստինցիներին

Իսրայելն ազատ կարձակի ձերբակալված պաղեստինցիներին
20.07.2013 | 18:23

Իսրայելը հայտարարել է, որ, համաձայն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ձեռք բերած համաձայնության, ազատ կարձակվեն մի շարք պաղեստինցի ձերբակալվածներ։ Հետախուզության հարցերի և արտաքին հարաբերությունների նախարար Յուվալ Շտայնիցը նշել է, որ կարող են ազատ արձակվել նաև նրանք, ովքեր բանտում են անցկացրել տասնյակ տարիներ։

Երեկ Ջոն Քերին հայտարարել էր, որ նախնական բանակցությունները կընթանան Վաշինգտոնում արդեն հաջորդ շաբաթ։

Դիտվել է՝ 1077

Մեկնաբանություններ